«Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում (տեսանյութ)

22:37   16 սեպտեմբերի, 2026

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի առաջին տուրում ընդունեց «Սպարտա Պրահային»։ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած խաղում 4:1 հաշվով հաղթեցին հյուրերը։

Առաջին խաղակեսում չեխական թիմը հաղթեց 2։0 հաշվով (տեսանյութ)։ Դուբլի հեղինակ դարձավ նորվեգացի պաշտպան Տոբիաս Գուդալը, որն աչքի ընկավ 20-րդ եւ 22-րդ րոպեներին։

53-րդ րոպեին «Սպարտայի» երրորդ գոլը խփեց էկվադորցի կիսապաշտպան Ջոն Մերկադոն։

Պորտուգալացի Մանուել Տուլիպայի գլխավորած թիմից 55-րդ րոպեին աչքի ընկավ 29-ամյա պորտուգալացի պաշտպան Բրունո Ուիլսոնը (տեսանյութ)․ հայկական թիմն առաջին գոլը խփեց Եվրոպայի լիգայում՝ նշանակությամբ երկրորդ եվրագավաթային մրցաշարում։

72-րդ րոպեին «Սպարտայից» աչքի ընկավ չեխ պաշտպան Պատրիկ Վիդրան։

Երկրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հոկտեմբերի 15-ին կհյուրընկալվի լեհական «Յագելոնիային»։

Եվրոպայի լիգա, առաջին տուր

«Արարատ-Արմենիա» - «Սպարտա Պրահա»՝ 1:4 (տեսանյութ)

Բրունո Ուիլսոն, 55 - Տոբիաս Գուդալ, 20, 22, Ջոն Մերկադո, 53, Պատրիկ Վիդրա, 72

FC Ararat-Armenia - AC Sparta Praha Live Score

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.