01:28 16 սեպտեմբերի, 2026Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 6-րդ տուրում փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Էլչեին» եւ հաղթեց 3:2 հաշվով։
25-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ռեալը» թուրք հարձակվող Արդա Գյուլերի իրացրած տուգանային հարվածի շնորհիվ։ Գրանցվեց ինքնագոլ «Էլչեի» արգենտինացի դարպասապահ Մատիաս Դիտուրոյի անվան դիմաց։
33-րդ րոպեին պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։
Վերջնամասում «Ռեալը» երկու գոլ բաց թողեց։ Աչքի ընկան արգենտինացի հարձակվող Աբիել Օսորիոն եւ իսպանացի հարձակվող Ֆեր Նինյոն։
Ավելացված առաջին րոպեին Մբապեի փոխանցումից հետո Արքայական ակումբի հաղթական գոլը խփեց իսպանացի հարձակվող Կառլոս Էսպին։
«Ռեալը» 15 միավորով երկրորդն է, «Էլչեն» ունի 2 միավոր եւ վերջինն է։
Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր
«Էլչե» - «Ռեալ Մադրիդ»՝ 2:3 (տեսանյութ)
Աբիել Օսորիո, 71, Ֆեր Նինյո, 83 - Մատիաս Դիտուրո, 25, ինքնագոլ, Կիլիան Մբապե, 33, Կառլոս Էսպի, 90+1
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.