Դիեգո Սիմեոնե․ «Ոսկե գնդակը» պետք է ստանա Լեո Մեսին

22:04   15 սեպտեմբերի, 2026

Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն բացատրել է, թե ինչու պետք է այս տարի «Ոսկե գնդակին» արժանանա ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» (ԱՄՆ) 39-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

«2026-ի «Ոսկե գնդակը» պետք է ստանա Լեո Մեսին։ Ոչ մի կասկած՝ հաշվի առնելով, թե ինչպես նա այդ տարիքում խաղաց աշխարհի առաջնությունում։ Առանց վարանելու նրան կշնորհեի»,- Դիեգո Սիմեոնեի խոսքը մեջբերում է AS-ը։

Աշխարհի առաջնությունում Մեսին 8 խաղում խփեց 8 գոլ, կատարեց 4 գոլային փոխանցում։ Արգենտինան եզրափակիչում պարտվեց Իսպանիային։

Մեսին «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.