13:22 15 սեպտեմբերի, 202678 տարեկան կյանքից հեռացել է լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը, հաղորդում է Երեւանի «Արարատի» մամուլի ծառայությունը։
Սերգեյ Պողոսյանն «Արարատում» հանդես է եկել 1970-ից 1975 թվականներին՝ մասնակցելով 99 խաղի և դառնալով 6 գոլի հեղինակ։ Նա 1973 թվականին «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։
Հետագայում ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, որից հետո երկար տարիներ աշխատել է դատախազության համակարգում, հասնելով Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության բաժնի ավագ դատախազի պաշտոնին։ Արդարադատության գնդապետ։
2007 թ. հիմնադրել և ղեկավարում էր Հայաստանի ֆուտբոլի վետերանների միությունը։
2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
«Արարատ» ֆուտբոլային ակումբն իր խորին ցավակցություններն է հայտնում Սերգեյ Պողոսյանի ընտանիքի անդամներին և հարազատներին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.