Արթուր Աբրահամ. 2013-ին կամուսնանամ

12:27   26 դեկտեմբերի, 2012

Անձնականիս մասին միայն կասեմ, որ 2013-ին կամուսնանանք, ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, որը Ամանորը դիմավորելու է հայրենիքում, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը Աբրահամի հրավիրած մամուլի ասուլիսից։

«Եկել եմ Հայաստան, որ ընտանիքիս անդամների, ընկերներիս հետ Նոր տարի նշեմ, մի փոքր լիցքաթափվեմ: Չեք պատկերացնում, թե այնտեղ ինչ ծրագրով ենք աշխատում, չենք հանգստանում բացարձակ: Երբ գալիս եմ Հայաստան, ամեն ինչի մասին մոռանում եմ: Ամեն մենամարտիցս հետո գալիս եմ Հայաստան, որպեսզի հանգստանամ։

Նոր տարուն երազանքներ չեմ պահում: Ուզում եմ հաջորդ տարի այնպիսի հաջողություններ ունենում, ինչ այս տարի ունեցա:

Մենք պայմանագիր ունենք Ռոբերտ Շտիգլիցի հետ, որ ռեւանշ մենամարտ անցկացնենք: Հաջորդ մենամարտը կլինի կամ ապրիլի 6-ին, կամ մարտի 31-ին:

Իմ առաջին կարեւոր խնդիրը հաջորդ տարի կարեւոր այդ մենամարտում հաղթելն է:

Իմ ցանկությունն է, որ մի օր Հայաստանի դրոշի ներքո հանդես գամ: Ես մի օր այդ իմ ցանկությունը իրականություն կդարձնեմ:  

Անձնականիս մասին միայն կասեմ, որ 2013-ին կամուսնանանք»,- ասել է Արթուր Աբրահամը:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.