16:33 14 սեպտեմբերի, 2026Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ավարտեց Ստեփան Սարգսյանի անվան գավաթ ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին Հայաստանը մասնակցում էր ընդլայնված կազմով: Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմը մրցաշարում նվաճեց 3 ոսկե եւ 6 բրոնզե մեդալներ:
Ոսկե մեդալակիրներ դարձան Մանվել Խնձրցյանը (57 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ) եւ Վազգեն Թեւանյանը (70 կգ):
2026 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանը 57 կգ քաշայինների եզրափակիչում 8:6 հաշվով հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Արիան Ծյուտրինին:
Երիտասարդ ըմբիշ Սարգիս Բեգոյանը 61 կգ քաշայինների եզրափակիչում 4:4 հաշվով առավելության հասավ Ղազախստանը ներկայացնող Մեյրմբեկ Կարտբայի նկատմամբ:
Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Տոկիո-2020 եւ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակից, 2026 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանն այս մրցաշարում հանդես էր գալիս 70 կգ քաշային կարգում, որի հաղթողն էլ դարձավ: Եզրափակիչում նա պետք է մրցեր ռուս Իբրահիմ Իբրահիմովի հետ, որը հրաժարվեց գոտեմարտից, հաղթանակը շնորհվեց Վազգեն Թեւանյանին:
Բրոնզե մեդալներ նվաճեցին Նարեկ Հարությունյանը (74 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), Լեւիկ Միքայելյանը, Տիգրան Բունաթյանը (երկուսն էլ՝ 61 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) եւ Նարեկ Նիկողոսյանը (79 կգ):
Ստեփան Սարգսյանի գավաթ միջազգային մրցաշարի հաղթողները պարգեւատրվեցին 2000-ական ԱՄՆ դոլարներով, երկրորդ տեղը գրավածները՝ 1000-ական, երրորդ տեղը գրավածները՝ 500-ական ԱՄՆ դոլարներով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.