Անդրեա Կիմի Անտոնելին՝ Իսպանիայի Մեծ մրցանակի հաղթող

19:12   13 սեպտեմբերի, 2026

«Մերսեդեսի» իտալացի մրցարշավորդ Անդրեա Կիմի Անտոնելիի հաղթանակով ավարտվեց Ֆորմուլա-1-ի 14-րդ փուլը՝ Իսպանիայի Մեծ մրցանակը։

Երկրորդ տեղում է Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոն, «Ռեդ Բուլի» հոլանդացի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը։

Գործող չեմպիոն, բրիտանացի Լանդո Նորիսը («Մաքլարեն») գրավեց երրորդ տեղը։

Ընդհանուր հաշվարկում Անդրեա Կիմի Անտոնելին առաջատարն է 292 միավորով։ Երկրորդ տեղում ընթացող բրիտանացի Ջորջ Ռասելն («Մերսեդես») ունի 211 միավոր։

Ֆորմուլա-1. Իսպանիայի Մեծ մրցանակ

  1. Անդրեա Կիմի Անտոնելի («Մերսեդես») - 57 շրջան
    2. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») +4.351
    3. Լանդո Նորիս («Մաքլարեն») +5.089
    4. Շառլ Լեկլեր («Ֆերարի») +29.116
    5. Ջորջ Ռասել («Մերսեդես») +29.829
    6. Լիամ Լոուսոն («Ռեդ Բուլ») +1:26.746
    7. Ֆրանկո Կոլապինտո («Ալպին») +1:34.281
    8. Օսկար Պիաստրի («Մաքլարեն») +1.35.839
    9. Արվիդ Լինդբլադ («Ռեյսինգ Բուլզ») +1 շրջան
    10. Նիկո Յյուլկենբերգ («Աուդի») +1 շրջան


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.