Մբապե․ Մեսին ու Ռոնալդուն փոխել են խաղի կանոնները, մեր պատկերացումը ֆուտբոլի մասին

13:36   12 սեպտեմբերի, 2026

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ֆուտբոլի վրա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի եւ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ազդեցության մասին։

«Մեսին տարբերվում է մյուսներից։ Նա տարբերվում է տարբերվող ֆուտբոլիստներից էլ։ Մեսին ու Ռոնալդուն նույն լիգայում են։ Նրանք մասնակցել են 6 աշխարհի առաջնության։ Հազվադեպ է լինում 6 անգամ դառնալ ազգային թիմի առաջատար եւ մարմնավորել թիմի բոլոր հույսերը։

Նրանք այլ դարաշրջանից են, ես հաջորդ սերնդից եմ։ Մեսին ու Ռոնալդուն ներշնչանքի աղբյուր են եղել ինձ համար, նրանք փոխել են խաղի կանոնները, մեր պատկերացումը ֆուտբոլի մասին։ Կա ֆուտբոլ նրանցից առաջ եւ հետո։

Նրանց նման լինելու ձգտումը մոտիվացնում է։ Միտքը, որը դու Մեսիից կամ Ռոնալդուից վատ խաղացող ես` չի ճնշում, դա այդքան էլ կարեւոր չէ։ Բայց կարիերայի ընթացքում պետք է ձգտել լինել մյուսներից լավ ֆուտբլիստ»,- Մբապեի խոսքը մեջբերում է L’Equipe-ը։

27-ամյա Մբապեն 3 անգամ է մասնակցել աշխարհի առաջնությունների, դարձել է աշխարհի չեմպիոն, փոխչեմպիոն եւ մրցաշարի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու՝ 22 գոլ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.