18:10 11 սեպտեմբերի, 2026Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի առաջին տուրի լավագույն խաղացող, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
26-ամյա ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ էր դարձել Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» դեմ տնային խաղում (6:1)։
Մրցանակին հավակնում էին նաեւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան, գերմանական «Շտուտգարտի» բոսնիացի հարձակվող Էրմեդին Դեմիրովիչը եւ իսպանական «Բետիսի» իսպանացի պաշտպան Մարկ Բարտրան։
Ֆերան Տորեսն անցած ամիս է «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ՝ կնքելով 5 տարվա պայմանագիր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.