21:04 10 սեպտեմբերի, 20262030թ. աշխարհի առաջնության եզրափակիչը տեղի կունենա Կասաբլանկայում, հայտարարել է Մարոկկոյի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահ Ֆուզի Լեքջաան։
Արդեն մեկնարկել է Հասան Երկրորդ թագավորի անվան ստադիոնի շինարարությունը, որի ընդհանուր ծախսը կկազմի 1 միլիարդ դոլար, հաղորդում է reuters.com-ը։ Ստադիոնը կունենա 115 հազար տեղ եւ կդառնա ամենամեծ զուտ ֆուտբոլային ստադիոնն աշխարհում։
2030թ. աշխարհի առաջնության եզրափակիչին հավակնում է նաեւ Իսպանիան՝ Մադրիդի «Ռեալի» կամ «Բարսելոնայի» ստադիոնը։
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան դեռ պաշտոնական որոշում չի ընդունել 2030թ. աշխարհի առաջնության եզրափակիչի անցկացման վայրը։
2030թ. աշխարհի առաջնության մեծ մասը կանցկացվի Իսպանիայում, Պորտուգալիայում եւ Մարոկկոյում։ Խմբային փուլի հանդիպումներ նախատեսված են նաեւ Ուրուգվայում, Արգենտինայում եւ Պարագվայում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.