Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի հայտացուցակը, Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի

18:02   10 սեպտեմբերի, 2026

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF)  ներկայացրել է 2026 թ. աշխարհի առաջնության մասնակից երկրների նախնական հայտերը:

Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը կմասնակցի է 14 ծանրորդով՝ 8 տղամարդ, 6 կին։

Հակոբ Փիլոսյանի գլխավորած տղամարդկանց հավաքականից ԱԱ-ին հայտավորված են Գառնիկ Չոլակյանը (65 կգ, երկամարտի նախնական հայտը՝ 350 կգ), Գոռ Սահակյանը (70 կգ, երկամարտ՝ 360 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (85 կգ, երկամարտ՝ 370 կգ ), Մարտին Պողոսյանը (85 կգ, երկամարտ՝ 370 կգ ), Դավիթ Հովհաննիսյանը (95 կգ, երկամարտ՝ 390 կգ), Արա Աղանյանը (95 կգ, երկամարտ՝ 390 կգ), Գարիկ Կարապետյանը (110 կգ, երկամարտ՝ 420 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+110 կգ, երկամարտ՝ 475 կգ)։

Տիգրան Կարապետյանը (75 Կգ), Նարեկ Մկրտչյանը (85 կգ), Սուրեն Գրիգորյանը (95 կգ) եւ Պետրոս Պետրոսյանը (110 կգ) պահեստայիններ են:  

Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի առաջնությանը չի մասնակցելու: Այս մասին NEWS.am Sport-ին հայտնեցին Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից:

Գերծանր քաշայինների պայքարում Բահրեյնի հավաքականի կազմում կմասնակցի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, որի նախնական հայտը երկամարտում 460 կգ է:

Մարզական կարիերայում դադարից հետո աշխարհի առաջնությանը կմասնակցի Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի յոթակի չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն: Երկամարտում նրա նախնական հայտը 440 կգ է:  

Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց հավաքականից պայքարում կլինեն Ալեքսանդրա Գրիգորյանը (61 կգ, նախնական հայտը երկամարտում՝ 240 կգ), Մերի Միսակյանը (69 կգ, երկամարտը՝ 230 կգ), Աննա Ամրոյանը (77 կգ, երկամարտ՝ 250 կգ), Ալինա Սուքիասյան (77 կգ, երկամարտ՝ 240 կգ),  Էմմա Պողոսյանը (86 կգ, երկամարտ՝ 260 կգ), Լիանա Գյուրջյանը (86 կգ, երկամարտ՝ 260 կգ)։

Աշխարհի առաջնությունը վարկանիշային է լինելու Լոս Անջելես-2028-ի Օլիմպիական խաղերի համար:

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 8-ը Չինաստանի Նինբո քաղաքում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.