00:54 10 սեպտեմբերի, 2026Ֆուտբոլի եվոպական Չեմպիոնների լիգայի առաջին տուրում Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող ՊՍԺ-ն տանը մրցեց Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» հետ։ Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հաղթեց 6:1 հաշվով։
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը, դուբլի հեղինակ՝ ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։ Աչքի ընկավ նաեւ իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը։
«Սլովանի» միակ գոլը խփեց գամբիացի կիսապաշտպան Սուլեյման Կամարան, որին գոլային փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Տիգրան Բարսեղյանը։
Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց Իտալիայի փոխչեմպիոն «Նապոլիին» եւ հաղթեց 1:0 հաշվով նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորի գոլի շնորհիվ։
Անգլիական «Լիվերպուլը» տանը 3:1 հաշվով պարտության մատնեց Մադրիդի «Աթլետիկոյին»։
Պորտուգալական «Սպորտինգը» 3:1 հաշվով ուժեղ էր թուրքական «Գալաթասարայից»։
Չեմպիոնների լիգա, առաջին տուր
ՊՍԺ - «Սլովան Բրատիսլավա»՝ 6:1 (տեսանյութ)
Ուսման Դեմբելե, 17, 23, Ֆերան Տորես, 31, 47, 57, Ֆաբիան Ռուիս, 88 - Սուլեյման Կամարա, 59
«Նապոլի» - «Արսենալ»՝ 0:1 (տեսանյութ)
Մարտին Էդեգոր, 75
«Լիվերպուլ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 2:1 (տեսանյութ)
Դոմինիկ Սոբոսլաի, 40, Ալեքսիս Մաք Ալիսթեր, 50 - Մարկոս Լիորենտե, 17
«Սպորտինգ» - «Գալաթասարայ»՝ 3:1
Ջենի Կատամո, 27, Լուիս Սուարես, 57, 11մ, Ռոդրիգո Սալասար, 63 - Գոնսալու Ինասիու, 5, ինքնագոլ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.