Թիերի Անրի․ Ես «Ոսկե գնդակը» կշնորհեի Կիլիան Մբապեին

17:17   9 սեպտեմբերի, 2026

Ֆրանսիայի հավաքականի, «Արսենալի», «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին այս տարվա «Ոսկե գնդակը» կշնորհեր Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին։

«Անցած տարի ակնհայտ էր, որ «Ոսկե գնդակը» կստանա Ուսման Դեմբելեն։ Այս տարի ավելի բարդ է ընտրությունը։

Իմ ֆավորիտը Կիլիան Մբապեն է, որը դարձավ Չեմպիոնների լիգայի եւ Լա Լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ Նա նաեւ մտավ պատմության մեջ՝ դառնալով աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկու։

Գերմանիայում անցած մրցաշրջանում լավագույնը Հարի Քեյնը չէր, Մայքլ Օլիսեն էր։

Ռոդրին հրաշալի էր աշխարհի առաջնությունում, ճանաչվեց այդ մրցաշարի լավագույն խաղացող, բայց անցած մրցաշրջանում քիչ է խաղացել։

Մեսին կստանար «Ոսկե գնդակը», եթե նվաճեր աշխարհի գավաթը, բայց Արգենտինան պարտվեց եզրափակիչում։

Անգլիացիները համարում են, որ աշխարհի առաջնությունում լավագույնը Ջուդ Բելինգեմն էր, բայց անցած մրցաշրջանը նրա համար հաջող չդասավորվեց։

Լամին Յամալն այնքան էլ լավ հանդես չեկավ աշխարհի առաջնությունում, քանի որ վնասվածքից հետո էր խաղում։

Էրլինգ Հոլանդը գոլ է խփում բոլոր անկյուններից, բայց նա զիջում է մյուս ֆավորիտներին։ Կվարացխելիան աշխարհի առաջնությանը չի մասնակցել, ինչը նվազեցնում է նրա շանսերը։

Ես «Ոսկե գնդակը» կշնորհեի Կիլիան Մբապեին»,- Անրիի խոսքը մեջբերում է CBS Sports-ը։

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին Լոնդոնում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.