Կիվու․ Տուն ենք վերադառնում պարտությամբ, որին արժանի չէինք

13:20   9 սեպտեմբերի, 2026

Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերի» ռումինացի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն մեկնաբանել է Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալից» կրած 1:2 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի առաջին տուրի արտագնա խաղում։

«Մենք կարեւոր նախագիծ ենք կառուցում։ Չէինք եկել այստեղ պատահական խաղ ցուցադրելու։ Հաճախ էինք հասնում մրցակցի տուգանային հրապարակ։ Գիտեմ, որ գոլային պահերն ու գոլերն են համարվում հանդիպումների էությունը, բայց ես հավանեցի իմ թիմի խաղը։

Այս փուլում դեռ 7 հանդիպում ունենք։ Ցանկանում էինք արդեն այստեղ հավաքել 3 միավոր, բայց տուն ենք վերադառնում պարտությամբ, որին արժանի չէինք։ Բայց մենք մարտական ենք տրամադրված, ցանկանում ենք աճել եւ բարձր նշաձող ենք վերցնում։ Կձգտենք հաջորդ հանդիպումներում ավելի արդյունավետ լինել»,- Կիվուի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Երկրորդ տուրում «Ինտերը» հոկտեմբերի 13-ին կընդունի բելգիական «Բրյուգեին», «Ռեալը» հոկտեմբերի 14-ին կհյուրընկալվի իտալական «Ռոմային»։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.