Արամ Գյուլբուդաղյանը՝ «Փյունիկի» ժամանակավոր գլխավոր մարզիչ

18:33   8 սեպտեմբերի, 2026

 «Փյունիկի» գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Արամ Գյուլբուդաղյանը, հաղորդում է երեւանյան ակումբի կայքը։

59-ամյա մասնագետը 2017 թվականից մարզչական գործունեություն է ծավալում «Փյունիկի» համակարգում, նաև հանդիսանում է ակումբի Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարը։

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունում «Փյունիկը» սեպտեմբերի 9-ին կհյուրընկալվի «Սարդարապատին», սեպտեմբերի 13-ին կընդունի Գյումրիի «Շիրակի» հետ, իսկ միջազգային դադարից առաջ՝ սեպտեմբերի 19-ին, արտագնա խաղում կմրցի «Ալաշկերտի» հետ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.