18:20 7 սեպտեմբերի, 2026«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։
Արտակ Օսեյանի հետ համագործակցության դադարեցման շրջանակում «Փյունիկի» մարզչական շտաբը լքում են նաև գլխավոր մարզիչի օգնականներ Արթուր Մկրտչյանն ու Գոռ Մալաքյանը, նաև դարպասապահների մարզիչ Գուրգեն Հակոբյանը, հաղորդում է ակումբի կայքը։
Արտակ Օսեյանը «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2025 թվականի օգոստոսին։ Ակումբի հետ սա նրա երրորդ համագործակցությունն էր որպես գլխավոր մարզիչ։
Նախկինում Օսեյանը ղեկավարել է «Փյունիկը» նաև 2016/17 և 2020 թվականներին, նաև տարբեր ժամանակահատվածներում աշխատել է ակումբի մարզչական շտաբում։
2025/26 մրցաշրջանում Արտակ Օսեյանի գլխավորությամբ «Փյունիկը» Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունն ավարտեց 3-րդ տեղում և նվաճեց ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի ուղեգիր։
2026/27 մրցաշրջանի եվրագավաթային արշավում «Փյունիկը» հաղթահարեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը՝ երկու խաղում էլ հաղթելով Մալթայի «Մարսաշլոկին»։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Արտակ Օսեյանին և նրա մարզչական շտաբին՝ ակումբում կատարած աշխատանքի, և նվիրվածության համար։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.