20:17 6 սեպտեմբերի, 2026Ֆուտբոլի Իսպանիայի Լա Լիգայի առաջնության չորրորդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Վալենսիային» եւ հաղթեց 5:0 հաշվով։
Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմից աչքի դուբլի հեղինակ դարձավ Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը։ Աչքի ընկան նաեւ իսպանացի կիսապաշտպաններ Ֆերմին Լոպեսն ու Պեդրին եւ բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։ Ֆերմին Լոպեսն ու Դանի Օլմոն երկուական գոլային փոխանցում կատարեցին։
«Բարսելոնան» 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Վալենսիան» ունի 1 միավոր եւ վերջինն է։
Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր
«Վալենսիա» - «Բարսելոնա»՝ 0:5 (տեսանյութ)
Լամին Յամալ, 6, 84, Ֆերմին Լոպես, 22, Ռաֆինյա, 50, Պեդրի, 79
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.