Մարտինելին «Արսենալից» տեղափոխվեց Սաուդյան Արաբիա

23:31   3 սեպտեմբերի, 2026

Բրազիլացի եզրային հարձակվող Գաբրիել Մարտինելին Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալից» տեղափոխվեց սաուդյան «Ալ Հիլյալ»։ 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2030 թվական, հաղորդում է սաուդյան ակումբի կայքը։

Մարտինելին 2019 թվականից էր հանդես գալիս «Արսենալում»։ Անցած մրցաշրջանում նա լոնդոնյան թիմի հետ մասնակցել է 53 հանդիպման, խփել է 11 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ «Արսենալը» Մարտինելիի տրանսֆերից ստացել է 70 միլիոն եվրո։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.