AFE․ Յամալն՝ անցած մրցաշրջանի լավագույն խաղացող

10:05   2 սեպտեմբերի, 2026

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 19-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը ճանաչվել է իսպանական Լա Լիգայի անցած մրցաշրջանի լավագույն խաղացող Իսպանացի ֆուտբոլիստների ասոցիացիայի (AFE) վարկածով, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Իսպանիայի անցած առաջնությունում Լամին Յամալը մասնակցել է 28 հանդիպման, խփել է 16 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Լամին Յամալի տրանսֆերային արժեքը գնահատում է 220 միլիոն եվրո։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.