«Ալ Ահլին» պարտվեց, Սպերցյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը (տեսանյութ)

23:59   1 սեպտեմբերի, 2026

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության երրորդ տուրում «Ալ Ահլին» հյուրընկալվեց «Ալ Հիլալին» եւ պարտություն կրեց 0:3 հաշվով (տեսանյութ

9-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը։

23-րդ րոպեին աչքի ընկավ հոլանդացի հարձակվող Կրիսենսիո Սամերվիլը։

Առաջին խաղակեսի ավելացված 7-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Ալ Ահլիի» թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը։

86-րդ րոպեին դաշտի տերերի երրորդ գոլը խփեց անգլիացի հարձակվող Օլի Ուոթքինսը։

Հայաստանի հավաքականի ավագ, «Ալ Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ալ Հիլալը» 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ալ Ահլին» ունի 6 միավոր եւ 7-րդն է։

Standings provided by Sofascore


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.