15:04 31 օգոստոսի, 2026Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը Լա Լիգայի երրորդ տուրում «Մալագայի» նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակից հետո մեկնաբանել է իր լավ մարզավիճակն ու արդյունավետ խաղը նոր մրցաշրջանում։ Նա դարձել է գոլի հեղինակ։
Իսպանիայի առաջնության առաջին երեք տուրերում «Ռեալը» երեք հաղթանակ է տարել։
«Հիմա ես ավելի ազատ եմ խաղում, հնարավորություն ունեմ թիմի պահանջներից կախված առաջ գնալ կամ նահանջել խաղադաշտում։ Ես հաճույք եմ ստանում ֆուտբոլից, այդ պատճառով էլ լավ եմ խաղում։
Առաջին խաղակեսում ֆանտաստիկ խաղացինք «Մալագայի» դեմ։ Բայց հանդիպման վերջին 20 րոպեները շատ վատ էինք խաղում։
Մեծ պատիվ է այս ակումբում, այս ստադիոնում, այսպիսի երկրպագուների առջեւ խաղալը։
Մենք շատ ուժեղ կազմ ունենք, ամեն դիրքում ամենաբարձրակարգ ֆուտբոլիստներն են»,- Բելինգեմի խոսքը մեջբերում է «Ռեալի» կայքը։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Բելինգեմը դարձել է 2 գոլ եւ 2 գոլային փոխանցման հեղինակ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.