ՊՍԺ-ն 2 գոլ խփեց ավելացված ժամանակում եւ խուսափեց պարտությունից (տեսանյութ)

00:57   29 օգոստոսի, 2026

Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Լիլին» եւ խուսափեց պարտությունից 0:2 հաշվով պարտվելիս։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

Դաշտի տերերից աչքի ընկան իսլանդացի կիսապաշտպան Հակոն-Առնար Հարալդսոնը եւ ֆրանսիացի հարձակվող Դիլան Բակվան։ Երկու գոլային փոխանցումն էլ կատարեց ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն։

Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից ավելացված ժամանակում աչքի ընկան պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան եւ բրազիլացի պաշտպան Մարկինյոսը։

«Լիլը» 4 միավորով առաջատարն է։ ՊՍԺ-ն ունի 2 միավոր եւ 6-րդն է։

Ֆրանսիայի առաջնություն, երկրորդ տուր

«Լիլ» - ՊՍԺ՝ 2:2 (տեսանյութ)

Հակոն-Առնար Հարալդսոն, 21, Դիլան Բակվա, 84 - Վիտինյա, 90+1, Մարկինյոս, 90+5



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.