ՀՖՖ նախագահը շնորհավորել է «Արարատ-Արմենիային»

00:07   28 օգոստոսի, 2026

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը շնորհավորել է Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային» Եվրոպայի լիգայի հիմնական փուլ դուրս գալու առթիվ։

«Շնորհավորում եմ «Արարատ-Արմենիային» պատմական նվաճման համար։ Առաջին անգամ հայկական ակումբային ֆուտբոլի պատմության ընթացքում հայաստանյան ակումբը խաղալու է Եվրոպա լիգայի Լիգայի փուլում։

Սա իսկապես նշանակալի հաջողություն է հայկական ֆուտբոլի համար։ Թող այն դառնա նոր՝ ավելի մեծ ձեռքբերումների ու հաղթանակների սկիզբ»,- նշվում է Արմեն Մելիքբեկյանի շնորհավորական հաղորդագրությունում։

Որակավորման փլեյ-օֆֆում «Արարատ-Արմենիան» հաղթահարել է ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» արգելքը (1:1, 1:0): 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.