«Արարատ-Արմենիան» հաղթեց եւ դուրս եկավ Եվրոպայի լիգայի հիմնական փուլ (ֆոտո, վիդեո)

22:05   27 օգոստոսի, 2026

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Եվրոպայի լիգայի հիմնական փուլ: Որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմն ընդունեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային»: 

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում անցկացված խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց 1:0 հաշվով:

90-րդ րոպեին «Արարատ-Արմենիան» 11-մետրանոցի իրավունք վաստակեց, բայց 35-ամյա բրազիլացի հարձակվող Սանդրո Լիման վրիպեց: Մրցավարը վերախաղարկեց 11-մետրանոցը, այս անգամ Սանդրո Լիման երկրորդ հարվածից գրավեց «Ունիվերսիտատեա Կրայովայի» դարպասը:

Առաջին խաղում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը Ռումինիայում խաղացել էր ոչ ոքի՝ 1:1:

«Արարատ-Արմենիան» պատմական հաղթանակ գրանցեց հայկական ակումբային ֆուտբոլում եւ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի լիգայի հիմնական փուլ:

Եվրոպայի լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպում

«Արարատ-Արմենիա» - «Ունիվերսիտատեա Կրայովա»

Սանդրո Լիմա, 11 մ, 90 

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի 

 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.