Չեմպիոնների լիգայի բոլոր մասնակիցները

09:02   27 օգոստոսի, 2026

Հայտնի են Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի բոլոր մասնակիցները՝ 36 թիմ։

Որակավորման փլեյ-օֆֆի արդյունքում հիմնական փուլի ուղեգրեր նվաճեցին «Սլովանը» (Սլովակիա), «ԱԵԿ Աթենքը» (Հունաստան), «Ֆեներբահչեն» (Թուրքիա), «Վիկինգը» (Նորվեգիա), ԼԱՍԿ-ը (Ավստրիա), «Բուդյո-Գլիմտը» (Նորվեգիա) եւ «Սաբահը» (Ադրբեջան)։

Ազգային առաջնությունների արդյունքում՝ ուղեգրեր էին նվաճել անգլիական «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Աստոն Վիլան» եւ «Լիվերպուլը», իսպանական «Ռեալը», «Վիլյառեալը», «Բարսելոնան», «Աթլետիկոն» եւ «Բետիսը», իտալական «Ինտերը», «Նապոլին», «Ռոման» եւ «Կոմոն», գերմանական «Բավարիան», «Բորուսիա Դորտմունդը», «ՌԲ Լայպցիգը» եւ «Շտուտգարտը», ֆրանսիական ՊՍԺ-ն, «Լանսը», «Լիլը», հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենն» ու «Ֆեյենորդը», պորտուգալական «Պորտուն» ու «Սպորտինգը», բելգիական «Բրյուգեն», չեխական «Սլավիան», թուրքական «Գալաթասարայը» եւ ուկրաինական «Շախտտյորը»։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.