«Ռեալը» խնդիրներ չունեցավ՝ 4:1, Մբապեի հեթ-տրիկը (տեսանյութ)

00:57   27 օգոստոսի, 2026

Ֆուտբոլի Իսպանիայի Լա Լիգայի առաջին տուրից տեղափոխված խաղում փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Ռեալ Սոսիեդադին»։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առավելության հասավ 4:1 հաշվով (տեսանյութ

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ Աչքի ընկավ նաեւ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

Երկու գոլային փոխանցում կատարեց անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։

«Ռեալը» 2 հաղթանակից հետո առաջատարն է։

Իսպանիայի առաջնություն, առաջին տուր

«Ռեալ Մադրիդ» - «Ռեալ Սոսիեդադ»՝ 4:1

Կիլիան Մբապե, 40, 60, 80, Վինիսիուս Ժունիոր, 68 - Լուկա Սուչիչ, 44



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.