16:32 26 օգոստոսի, 2026Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Արթուր Ավետիսյանը, արծաթե մեդալակիր Համլետ Մանուկյանը եւ բրոնզե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանն ամփոփելում Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված Եվրոպայի առաջնությունը:
Զագրեբում անցկացված Եվրոպայի առաջնությունում Արթուր Ավետիսյանը չեմպիոն է դարձել 14.400 միավորով: Ալբերտ Ազարյանից հետո 71 տարի անց օղակների վարժությունում Հայաստանն առաջին անգամ է Եվրոպայի չեմպիոն ունենում:
Նժույգ թափեր վարժությունում Համլետ Մանուկյանը արծաթե մեդալակիր է դարձել 15.000 միավորով, Մամիկոն Խաչատրյանը 14.900 միավորով բրոնզե մեդալակիր է:
Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյան
«Շատ ուրախ եմ, որ վեջապես կարողացա ոսկե մեդալակիր դառնալ, չեմպիոն հռչակվել: Ես էլ չէի սպասում: Շատ տիտղոսակիր մարզիկներ էին մասնակցում, հատկապես, Հունաստանի ներկայացուցիչը, որն այս վարժությունում ուժեղագույններից է: Ուրախ եմ, որ կարողացա հաղթել: Զագրեբում փորձեցի կատարել առավելագույնը: Ամեն մեդալ ավելի է ոգեւորում՝ ավելի մեծ մեդալ նվաճել հաջորդ մրցաշարերում: Անցած տարվա բրոնզե մեդալից հետո սառույցը կոտրվեց, հավատ ներշնչեց, որ կարող եմ ավելին»:
Եվրոպայի փոխչեմպիոն Համլետ Մանուկյան
«Արծաթե մեդալի համար շատ ուրախ եմ: Ուրախ եմ, որ կարողացա մեդալ նվաճել, որի համար շնորհակալ եմ մեր մարզիչներին: Եվրոպայի առաջնության մեդալը միշտ պարտավորեցնող է»:
Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մամիկոն Խաչատրյան
«Ես նույնպես ուրախ եմ, որ կարողացա մեդալ նվաճել: Եվրոպայի առաջնությունից առաջ ունեի ձեռքի վնասվածք: Մի քիչ մտահոգված էի, որ գուցե խանգարի: Ընկեր Հակոբն առաջնությունից առաջ մոտեցավ ինձ եւ ասաց, որ հավատում է ինձ: Այդ խոսքերն ինձ հավելյան ուժ եւ հավատ ներշնչեցին, որպեսզի կարողանամ մի կողմ դնել վնասվածքս, մոռանամ ցավերի մասին եւ մասնակցեմ:
Ամեն մրցաշարին մեծ փորձ ենք ձեռք բերում: Լարվածություն կար, ինչպես միշտ է լինում: Փորձում ենք հաղթահարել այդ լարվածությունը, որպեսզի այն չխանգարի մեզ»:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.