00:14 26 օգոստոսի, 2026Կոսովոյում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 15 առաջնության 85 կգ քաշային պատանիների պայքարում Հայաստանի հավաքականից Հարություն Ավետիսյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` բարձրացնելով 133, 138 և 141 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր:
Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահեց 160 և 168 կգ: Այս մրցաձևում նա երրորդն է, հաղորդում է ՀԾՖ-ի մամուլի ծառայությունը:
Երկամարտի 309 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.