Տիգրան Ավետիսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ-15 տարեկանների չեմպիոն

01:31   25 օգոստոսի, 2026

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի 75 կգ քաշային Տիգրան Ավետիսյանը պոկում վարժության երեք հաջող մոտեցումներով գլխավերևում պահեց 112, 119 և 122 կգ, հաղորդում է ՀԾՖ-ի մամուլի ծառայությունը։ Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր։

Հրում վարժությունում Ավետիսյանը գլխավերևում պահեց 140 և 146 կգ։ Այս մրցաձևում ևս նա ոսկե մեդալակիր է։

Երկամարտի 268 կգ արդյունքով Տիգրան Ավետիսյանը դարձավ Եվրոպայի Մ-15 առաջնության չեմպիոն։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.