21:05 23 օգոստոսի, 2026Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց «Վիլյառեալին»: Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
59-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց դաշտի տերերի իսպանացի պաշտպան Մարկ Պուբիլը։
66-րդ րոպեին 11-մետրանոցից հաշվի տարբերությունը կրճատեց իսպանացի հարձակվող Ժերար Մորենոն։
76-րդ րոպեին հեռացվեց «Աթլետիկոյի» իսպանացի պաշտպան Ռոբեն Լե Նորմանը։
78-րդ րոպեին դարձյալ 11-մետրանոցից հյուրերին առաջ մղեց վրացի հարձակվող Ժորժ Միկաուտաձեն։
«Աթլետիկոն» պարտությունից խուսափեց 86-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Ջուլիանո Սիմեոնեի խփած գոլի շնորհիվ։
«Աթլետիկոն» 4 միավորով երրորդն է, «Վիլյառեալը» երկրորդ խաղն ավարեց ոչ ոքի եւ 2 միավորով 7-րդն է։
Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր
«Աթլետիկո Մադրիդ» - «Վիլյառեալ»՝ 2:2 (տեսանյութ)
Մարկ Պուբիլ, 59, Ջուլիանո Սիմեոնե, 86 - Ժերար Մորենո, 66, 11մ, Ժորժ Միկաուտաձե, 78, 11մ
Հեռացում՝ Ռոբեն Լե Նորման («Աթլետիկո Մադրիդ»), 76
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.