«Մանչեսթեր Սիթիի» կամային հաղթանակը (տեսանյութ)

18:59   23 օգոստոսի, 2026

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Բորնմուտի» հետ և հասավ 2:1 հաշվով կամային հաղթանակի՝ գոլերը խփելով վերջին րոպեներին։

26-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի  անգլիացի կիսապաշտպան Մարկուս Տավերնիերը։

85-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց անգլիացի պաշտպան Մարկ Գեհին։ «Մանչեսթեր Սիթիի» հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլը։ Երկու գոլային փոխանցումն էլ կատարեց ֆրանսիացի հարձակվող Ռայան Շերկին։

«Աստոն Վիլան» հյուրընկալվեց «Բրայթոնին» եւ պարտություն կրեց 0:4 հաշվով։

Անգլիայի առաջնություն, առաջին տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Բորնմուտ»՝ 2:1 (տեսանյութ)

Մարկ Գեհի, 85, Յոշկո Գվարդիոլ, 90+2 - Մարկուս Տավերնիեր, 26

«Բրայթոն» - «Աստոն Վիլա»՝ 4:0 (տեսանյութ)

Վիկտոր Լինդելյոֆ, 8, ինքնագոլ, Մաքսիմ Դե Կույպեր, 18, Ջեք Հինշելվուդ, 30, 31

Հեռացում՝ Ժոաո Գոմես («Աստոն Վիլա»), 40

Standings provided by Sofascore


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.