«Փյունիկը» պարտության մատնեց «Արարատին» (տեսանյութ)

21:03   21 օգոստոսի, 2026

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվեց «Արարատին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

56-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում մրցակցին հարվածելու համար կարմիր քարտ ստացավ «Արարատի» 33-ամյա պաշտպան Վարազդատ Հարոյանը։

11-մետրանոցն արդյունավետ իրացնել չկարողացավ «Փյունիկի» 25-ամյա կիպրացի հարձակվող Յասոնաս Պիկիսը։

Ավելացված երրորդ րոպեին աչքի ընկավ 24-ամյա հարձակվող Գեւորգ Տարախչյանը։

Ավելացված 12-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց 20-ամյա կիսապաշտպան Վյաչեսլավ Աֆյանը։

«Փյունիկը» 7 միավորով երրորդն է, «Արարատն» ունի 3 միավոր եւ 9-րդն է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.