Լիվակովիչը կմիանա «Բարսելոնային»

18:17   21 օգոստոսի, 2026

Խորվաթիայի հավաքականի 31-ամյա դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը թուրքական «Ֆեներբահչեից» կտեղափոխվի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնա», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կողմերը կկնքեն մեկ տարվա վարձակալության պայմանագիր։ Գործարքի գումարը 2 միլիոն եվրո է։ Նախատեսված է նույնքան բոնուս։

Հաջորդ տարվա ամռանը կատալոնական ակումբը մտադիր է ձեռք բերել Լիվակովիչի տրանսֆերը։ Նա կփոխարինի լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնիին։

Անցած մրցաշրջանում Լիվակովիչը վարձակալությամբ հանդես է եկել «Ժիրոնայում», ապա Զագրեբի «Դինամոյում»։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.