ԵԼ․ «Արարատ-Արմենիա» - «Ունիվերսիտատեա Կրայովա» հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

12:29   21 օգոստոսի, 2026

Սկսվել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որավորման փլեյ-օֆֆի «Արարատ-Արմենիա» - «Ունիվերսիտատեա Կրայովա» պատասխան հանդիպման տոմսերի առնցանց վաճառքը։

«Մենք գնում ենք Եվրոպա։

Դու մեզ հե՞տ ես «Հանրապետականում»․․․

ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆը՝ «Հանրապետականում»։

ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆի «Արարատ-Արմենիա» - «Ունիվերսիտատեա Կրայովա» պատասխան հանդիպումը տեղի կունենա Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում օգոստոսի 27-ին։

Տոմսերը ձեռք բերելու համար կարող եք անցնել հղումով՝

eventhub.am/.../ararat-armenia-vs-craiova...

Հյուսիսային տրիբունա - 1000 դրամ

Հարավային տրիբունա - 1000 դրամ

Արևելյան տրիբունա - 3000 դրամ

Արևմտյան տրիբունա - 5000 դրամ

Հայկական ֆուտբոլի համար կարևոր այս խաղում մեզ հարկավոր է ձեր ներկայությունը և ջերմ աջակցությունը:

Բոլորիդ սպասում ենք մարզադաշտում, քանի որ…»,- նշվում է «Արարատ-Արմենիայի» հաղորդագրությունում։

Ռումինիայում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.