«Տոտենհեմը» 151 միլիոն եվրո կվճարի «Մանչեսթեր Սիթիի» 2 խաղացողի համար

21:13   20 օգոստոսի, 2026

22-ամյա բրազիլացի եզրային հարձակվող Սավինյոն եւ 27-ամյա եգիպտացի հարձակվող Օմար Մարմուշը Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» կտեղափոխվեն Լոնդոնի «Տոտենհեմ», հաղորդում է Globo-ն։

«Տոտենհեմը» երկու խաղացողի համար կվճարի 151 միլին եվրո։ Սավինյոյի տրանսֆերի գումարը կկազմի 99 միլիոն եվրո, որից 5,7 միլիոնը՝ բոնուսներ։

Անցած մրցաշրջանում Սավինյոն մասնակցել է 36 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Մարմուշը 36 խաղում խփել է 8 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.