23:01 19 օգոստոսի, 2026Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» հայտարարեց գլխավոր մարզիչի պաշտոնից խորվաթ Սանդրո Պերկովիչի հեռանալու մասին։
««Ալաշկերտի» դեմ խաղը Սանդրո Պերկովիչի համար վերջինն էր «Նոայի» գլխավոր մարզչի պաշտոնում։
Պերկովիչը միացավ մեզ 2025 թվականի հունիսին, «Նոայի» հետ նվաճեց Հայաստանի Գավաթն ու Սուպերգավաթը, առաջնորդեց մեր թիմը դեպի ԿԼ Լիգայի փուլ, և դարձավ եվրոպական մրցաշարերում փլեյ-օֆֆ փուլ հասած և այնտեղ հաղթանակ տոնած առաջին հայկական ակումբի մարզիչը
Նրա գլխավորությամբ «Նոան» հաղթեց Չեռնոգորիայի, Սլովենիայի և Խորվաթիայի չեմպիոններին, Լեհաստանի գավաթակրին, վաստակեց վարկանիշային կարևոր միավորներ և Հայաստանը բարձրացրեց ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի 33-րդ հորիզոնական, որի շնորհիվ հայկական ակումբները մյուս մրցաշրջանից կկարողանան նաև պայքարը սկսել Եվրոպա լիգայի որակավորման փուլերից
Շնորհակալություն, Սանդրո՛, «Նոայում» կատարած աշխատանքի և անմնացորդ նվիրման համար»,- նշվում է «Նոայի» հաղորդագրությունում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.