Արինա Սաբալենկան WTA-1000 մրցաշարերի ռեկորդ սահմանեց

11:38   19 օգոստոսի, 2026

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան (Բելառուս) ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի երրորդ շրջանում 6:1, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 36-րդ ռակետ, չինացի Վան Սինյույին, ինչի շնորհիվ ռեկորդ գրանցեց։

Նա գործող թենիսիստուհիներից միակն է, որը 45-րդ անգամ դուրս է գալիս WTA-1000 մրցաշարի 1/8 եզրափակիչ, հաղորդում է Opta-ն։

Արինա Սաբալենկան գերազանցեց չեխ Կարոլինա Պլիշկովայի ցուցանիշը (44 անգամ է դուրս եկել WTA-1000 մրցաշարերի 1/8 եզրափակիչ)։

Ցինցինատիի մրցաշարի չորրորդ շրջանում Արինա Սաբալենկան կմրցի աշխարհի 35-րդ ռակետ, չեխ Սառա Բեյլեկի հետ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.