Արման Ծառուկյանի նոր մականունը

09:04   18 օգոստոսի, 2026

Խառը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) լրագրող Արիել Հելվանիի հետ զրույցում հայտնել է, որ այսուհետեւ հանդես կգա նոր մականունով՝ «Բեթմեն»  (Batman)։

Նախքան այս նա UFC-ում հանդես էր գալիս «Ախալքալացի» մականունով։ Արման Ծառուկյանը ծնունդով այդ քաղաքից է։

Սեպտեմբերի 19-ին Արման Ծառուկյանը Լոս Անջելեսում անցկացվելիք UFC 331 մրցաշարում կմենամարտի դասակարգման 10-րդ համար, բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի հետ։

Արման Ծառուկյանը MMA-ում տարել է 23 հաղթանակ, կրել 3 պարտություն։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.