16:12 17 օգոստոսի, 2026Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում օգոստոսի 20-ին կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ:
Մեկնարկել է արտագնա հանդիպման տոմսերի վաճառքը: Այս մասին հայտարարել է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Հյուրերի համար նախատեսված 17-րդ սեկտորի տոմսերը հնարավոր է ձեռք բերել հղմամբ:
«Ռումինիայի Կրայովա քաղաքում օգոստոսի 20-ին՝ ժամը 20:00 (Ռումինիայի ժամանակով) մեկնարկելիք ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Ունիվերսիտատեա Կրայովա» - «Արարատ-Արմենիա» դիմակայության առաջին հանդիպմանն ունենք ձեր աջակցության կարիքը:
Յուրաքանչյուրիդ ներկայությունն ու աջակցությունն անգնահատելի մեծ նշանակություն ունի մեր ակումբի հաջողությունը և հաղթանակը կերտելու գործում:
Արի՛ մարզադաշտ և աջակցի՛ր «Արարատ-Արմենիային»»,- նշված է ակումբի հայտարարությունում:
«Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում չէր կարողացել հաղթահարել Սլովենիայի «Ցելիեի» արգելքը։
Ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովան» Եվրոպայի լիգայի երրորդ փուլում պայքարից դուրս է թողել Ֆինլանդիայի «ԿուՊՍ»-ին (1:1, 2:1)։
Փլեյ-օֆֆի պատասխան խաղը տեղի կունենա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում օգոստոսի 27-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.