Արսեն Ջուլֆալակյանը՝ Հայաստանի լավագույն մարզիկ

10:21   25 դեկտեմբերի, 2012

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի (ՀՄԼՖ) անցկացրած հարցման արդյունքում ճանաչվել է 2012 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ: 

Երկրորդ տեղը զբաղեցրել է հունահռոմեական ոճի ըմբիշ, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը: Լավագույն եռյակը եզրափակել է ծանրամարտի օլիմպիական բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը: Օլիմպիական եռակի չեմպիոն շախմատի Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը հայտնվել է չորրորդ տեղում:

10 լավագույն մարզիկների ցուցակում ֆուտբոլիստներ չեն ընդգրկվել: Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկների հարցմանը մասնակցել են 30 մարզական լրագրողներ:

2012թ. Հայաստանի 10 լավագույն մարզիկները

1. Արսեն Ջուլֆալակյան (Հ/հ ըմբշամարտ) - 294 միավոր

2. Արթուր Ալեքսանյան (Հ/հ ըմբշամարտ)- 250

3. Հռիփսիմե Խուրշուդյան (Ծանրամարտ) - 226

4. Լեւոն Արոնյան (Շախմատ) - 203

5. Երջանիկ Ավետիսյան (Հրաձգություն) - 131

6. Հովհաննես Դավթյան (Ձյուդո) - 97

7. Վլադիմիր Հակոբյան (Շախմատ) - 95

8. Հարություն Մերդինյան (Մարմնամարզություն) - 74

9. Արման Երեմյան (Թաեքվոնդո) - 68

10. Վաչիկ Վարդանյան (Սամբո) - 64

Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են եւս 13 մարզիկների անուններ` Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան, Ռոման Բերոզովսկի, Սարգիս Հովսեփյան, Արաս Օզբիլիս (բոլորը՝ ֆուտբոլ), Դավիթ Սաֆարյան (ազատ ոճի ըմբշամարտ), Մխիթար Մխիթարյան, Տիգրան Կիրակոսյան (երկուսն էլ՝ սամբո) Յուրի Պատրիկեեւ (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսիսյան (երկուսն էլ՝ շախմատ), Հայկ Հակոբյան (ծանրամարտ) եւ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Նիկոլ Հարությունով:

 




© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։