15:03 12 օգոստոսի, 2026Չեռնոգորիայի Ցետինե քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների անհատական առաջնությունում տեղի են ունեցել 5-րդ տուրի պարտիաները։
Պատանիների առաջնությունում 5 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը, որն ունի 4.5 միավոր:
Միջազգային վարպետներ Ալեքս Սահակյանը և Վահե Սուքիասյանը ունեն 4 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետներ Ռուդոլֆ Փաշիկյանը և Մանվել Առաքելյանը՝ 3.5 միավոր, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը:
Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը ունի 3.5 միավոր:
Առաջնությունը կավարտվի օգոստոսի 15-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.