19:31 7 օգոստոսի, 2026Մադրիդի «Ռեալի» արգենտինացի կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն կարիերան կշարունակի իտալական «Ֆիորենտինայում»։ Կողմերը կնքել են մեկ տարվա վարձակալության պայմանագիր։ 18-ամյա ֆուտբոլիստը հաջորդ ամռանը կվերադառնա Արքայական ակումբ։
Իսպանական Լա Լիգայի անցած մրցաշրջանում Մաստանտուոնոն մասնակցել էր 23 հանդիպման, խփել 1 գոլ։
Transfermarkt-ը Մաստանտուոնոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։
«Ֆիորենտինան» Իտալիայի Ա Սերիայի անցած առաջնությունն ավարտել էր 15-րդ տեղում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.