09:07 5 օգոստոսի, 2026Իսպանական Marca-ն ներկայացրել է հինգ հիմնական թեկնածուների, որոնք Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի պաշտոնում կարող են փոխարինել Ջանի Ինֆանտինոյին։ Հավակնորդների թվում են
Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի և Ֆուտբոլային ակումբների եվրոպական խորհրդի (EFC) նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին,
ՖԻՖԱ փոխնախագահ և Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլային կոնֆեդերացիայի (CONCACAF) նախագահ Վիկտոր Մոնտալյանին,
ՈՒԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինը,
Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ Խալիֆան,
Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի (CAF) նախագահ Պատրիս Մոցեպեն։
Նշվում է, որ Մոնտալյանին ամենատրամաբանական ընտրությունն է, քանի որ նա ՖԻՖԱ-ի խորհրդի փոխնախագահն է և լավատեղյակ է կազմակերպության ներքին գործունեությանը։
Թեկնածուների հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 18-ն է։ Միայն ազգային ֆուտբոլային ասոցիացիան կարող է թեկնածու առաջադրել։ Թեկնածուն պետք է ունենա առնվազն հինգ ազգային ֆեդերացիայի աջակցությունը։ ՖԻՖԱ նախագահի ընտրությունները նախատեսված են 2027թ․ մարտի 18-ին Ռաբատում (Մարոկկո)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.