20:50 4 օգոստոսի, 2026Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի (կիսաեզրափակիչ) առաջին խաղում ընդունել է սլովենական «Ցելիեին»։
Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1:
21-րդ րոպեին 11-մետրանոցից հանդիպման հաշիվը բացեց հյուրերի 24-ամյա սլովենացի կիսապաշտպան Սվիտ Սեշլարը (տեսանյութ)։
38-րդ րոպեին 23-ամյա հարձակվող Արթուր Սերոբյանը հեռվից փայլուն իրացրեց տուգանային հարվածը՝ գրավելով մրցակցի դարպասը (տեսանյութ)։
Ընդմիջում է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.