15:20 3 օգոստոսի, 2026Թուրինի «Յուվենտուսը» գերմանական «Բայերից» ձեռք բերեց Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականի 18-ամյա եզրային հարձակվող Քերիմ Ալայբեգովիչին։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2031թ. հունիս, հաղորդում է իտալական ակումբի կայքը։
Անցած մրցաշրջանում Քերիմ Ալայբեգովիչը հանդես էր գալիս ավստրիական «Զալցբուրգում»՝ 44 խաղում խփելով 13 գոլ, կատարելով 4 գոլային փոխանցում։
2025թ. ամռանը «Զալցբուրգը» Ալայբեգովիչի տրանսֆերի համար «Բայերին» վճարել էր 2 միլիոն եվրո, իսկ 2026թ. մարտին «Բայերը» հետ էր գնել նրա տրանսֆերը 8 միլիոն եվրոյով։
2026թ. աշխարհի առաջնությունում Ալայբեգովիչը մասնակցեց 4 հանդիպման, խփեց 1 գոլ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.