20:54 2 օգոստոսի, 2026Ֆուտբոլի Հայաստանի առաջնության մեկնարկային տուրում փոխչեմպիոն «Նոան» ընդունեց Պրեմիեր լիգայի նորեկ «Սյունիքին» եւ հաղթեց 3:0 հաշվով։
Գոլերը խփեցին Մալին ներկայացնող 21-ամյա հարձակվող Կալիֆալա Դումբիան, 22-ամյա սերբ հարձակվող Մարկո Լազետիչը եւ 17-ամյա հարձակվող Ալբերտ Գարեգինյանը։
Երկրորդ տուրում «Նոան» օգոստոսի 9-ին կհյուրընկալվի Գյումրիի «Շիրակին», «Սյունիքը» օգոստոսի 8-ին մրցակցի խաղադաշտում կհանդիպի «Գանձասարի» հետ։
Հայաստանի առաջնություն, առաջին տուր
«Նոա» - «Սյունիք»՝ 3:0
Կալիֆալա Դումբիա, 30, Մարկո Լազետիչ, 41, Ալբերտ Գարեգինյան, 82
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.