ԿԼ. «Նոայի» հաջորդ մրցակիցը

09:38   31 հուլիսի, 2026

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» կմրցի Շվեյցարիայի «Սյոնի» հետ: 

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի փոխչեմպիոնը հաղթեց մոլդովական «Զիմբրուին» (1:1, 2:1): Շվեյցարական ակումբը 5:1 հաշվով պայքարից դուրս է թողել Բելառուսի ԲԱՏԷ-ին (1:1, 4:0):

Երրորդ փուլի առաջին հանդիպումները տեղի կունենա օգոստոսի 6-ին, պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց:

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի արգելքը չկարողացան հաղթահարել Երեւանի «Փյունիկը» եւ «Ալաշկերտը»:

«Փյունիկը» հունգարական «Դեբրեցենի» հետ դիմականությունն ավարտեց մրցակցի հետ մեկ գոլի տարբերությամբ: Արտագնա խաղում 0:1 հաշվով հունգարական թիմին պարտվելուց հետո, Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում պատասխան հանդիպումն ավարտեց գոլազուրկ ոչ ոքիով:

Երեւանի «Ալաշկերտը» որակավորման երկրորդ փուլում ռումինական «Կլուժի» հետ տնային խաղում գրանցեց 1:1 հաշիվ: Պատասխան խաղում պարտվեց 0:3 հաշվով եւ լքեց պայքարը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.