Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի

15:24   30 հուլիսի, 2026

Հուլիսի 29-ին տեղի ունեցել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որի ընթացքում ընտրվել է նոր նախագահ: Այս մասին հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 

Նախագահի միակ թեկնածուն եղել է ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը, որը բաց քվեարկությամբ միաձայն ընտրվել է նախագահի պաշտոնում:  Քվեարկությանը մասնակցել են ֆեդերացիայի 34 պատվիրակներից 33-ը: Արթուր Նազարյանը փոխարինեց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար եւ 20 տարի ՀԲՖ նախագահի պաշտոնը զբաղեցրած Հրաչյա Ռոստոմյանին: 

Առաջիկա անելիքների ցանկում Արթուր Նազարյանը շեշտադրել է պետության հետ գործակցության ամրապնդումը, Սփյուռքի հետ կապերը խորացնելու եւ ավելի բազմաշերտ դարձնելու պլանները, Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների հետ կապված նպատակները, պատանեկան բասկետբոլի և կանոնավոր առաջնությունների բարելավումը, ինչպես նաև բասկետբոլի Ա լիգայի զարգացումը:

«Առաջիկա չորս տարիներին մեր նպատակը պետք է լինի հայկական բասկետբոլը տեղափոխել բոլորովին նոր մակարդակ։ Դա հնարավոր կլինի միայն մեկ պայմանով՝ եթե շարունակենք աշխատել միասնական թիմով, լսենք միմյանց և կայացնենք երկարաժամկետ, ոչ թե կարճաժամկետ որոշումներ։ Վստահ եմ, որ միասին կարող ենք առաջիկա չորս տարիները դարձնել հայկական բասկետբոլի պատմության ամենահաջող շրջանը»,-ասել է Արթուր Նազարյանը:

Արթուր Նազարյանը երկար տարիներ զբաղեցրել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ համակարգելով կազմակերպչական, միջազգային և զարգացման ծրագրերը։

2012 թվականից նա FIBA International Commissioner է, իսկ 2025 թվականին ընդգրկվել է FIBA Academy-ի հեղինակավոր կրթական ծրագրում՝ որպես մասնակից՝ մարզական կառավարման ոլորտի առաջատար մասնագետների շարքում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.