19:11 28 հուլիսի, 2026Հայաստանն առաջին մեդալը նվաճեց Բաքվում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությունում: Եվրոպայի Մ-17 առաջնության բրոնզե մեդալակիր, Հայաստանի ներկայացուցիչ Արարատ Ավետիսյանը դարձավ բրոնզե մեդալակիր:
Արարատ Ավետիսյան բրոնզե մեդալի համար գոտեմարտում ժամանակից շուտ 8:0 հաշվով պարտության մատնեց հունգարացի Բենեդեկ Տոմբորին:
Եվրոպայի Մ-17 առաջնության բրոնզե մեդալակիրը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ կամային հաղթանակ էր տարել Մեքսիկայի ներկայացուցիչ Հեկտոր Ագիլեր Ռոդրիգեսի հետ: Առաջին մրցափուլում 2:7 հաշվով պարտվելիս, երկրորդ մրցափուլում հաղթել է 14:7 հաշվով: Քառորդ եզրափակիչում Ավետիսյանը համառ պայքարում 9:3 հաշվով պարտության մատնեց Ասիայի փոխչեմպիոն, Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջավահիր Շարիֆբոեւին: Կիսաեզրափակիչում Ավետիսյանը գոտեմարտեց Ղազախստանի ներկայացուցիչ Ալի Ալմասի հետ եւ պարտվեց 1:4 հաշվով:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալ չնվաճեց: Նա 2:3 հաշվով զիջեց հունգարացի Իմրե Յուհանզին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.