16:25 28 հուլիսի, 2026Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը գրեփլինգի կանոններով մենամարտ կանցկացնի Երեւանում: Ծառուկյանի մրցակիցը կլինի հայտնի ֆիթնես-բլոգեր, հնդիկ Անկիտ Բայանպուրիան: Մենամարտը նախատեսվում է անցկացնել Hype Armenia մրցաշարի շրջանակներում օգոստոսի 1-ին Երեւանի Տաշիր Արենայում: Ծառուկյան – Բայանպուրիա մենամարտը կլինի երեկոյի գլխավոր իրադարձությունը:
Արման Ծառուկյանը գրեփլինիգի մենամարտին պատրաստվում է Հայաստանում եւ այս շրջանում հավաք է անցնում Ծաղկաձորում:
«Մարզումային ճամբար, առաջին օր»,- սոցցանցերում գրել է MMA մարտիկը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արման Ծառուկյանը ռեւանշ մենամարտ կանցկացնի UFC նախկին չեմպիոն Չարլզ Օլիվեյրայի հետ, որը տեղի UFC 331 մրցաշարում։
Ծառուկյանը խառը մենամարտերում անցկացրել է 25 մենամարտ, տարել 22 հաղթանակ, կրել 3 պարտություն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.